Հետևեք մեզ։

«Հեզբոլլահը» հրթիռակոծել է Թել Ավիվի արվարձանները, հութիները՝ Թել Ավիվն ու Էյլաթը

16:22, 01 հոկտեմբեր 2024
«Հեզբոլլահը» հրթիռակոծել է Թել Ավիվի արվարձանները, հութիները՝ Թել Ավիվն ու Էյլաթը

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը «Ֆադի-4» հրթիռներով հարված է հասցրել իսրայելական Գլիլոտ ռազմակայանին և Թել Ավիվի մոտ գտնվող «Մոսադ» հետախուզական ծառայության շտաբին՝ հաղորդում է Al-Mayadeen հեռուստաալիքը:

The Times of Israel-ը հայտնում է, որ երկու մարդ թեթև վիրավորվել է Լիբանանից կենտրոնական Իսրայելի վրա հարձակումների հետևանքով։

Եմենի հութի ապստամբներն էլ անօդաչու սարքերով հարձակվել են ռազմական օբյեկտների վրա Յաֆայի շրջանում (Թել Ավիվ) և Էյլաթում, ասել է շարժման խոսնակ, գեներալ Յահյա Սարին։ AP-ն նշել է, որ Իսրայելում այդ հարվածների հետևանքների մասին ոչինչ չի հաղորդվում։

The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարությունում կան մարդիկ, որոնց կարծիքով Իրանին կարելի է զերծ պահել Իսրայելի վրա նոր հարձակումից։

Վաշինգտոնը մտահոգված է, որ Իրանը կարող է «նոր հարձակում սկսել Իսրայելի վրա՝ ի պատասխան «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանության և Լիբանանում ռազմական գործողությունների սրման։