Հետևեք մեզ։

Իրականության խեղաթյուրում է, թե Հայաստանը երբևէ համաձայնվել է ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության սահմանափակումների․ Նիկոլ Փաշինյան

16:41, 01 հոկտեմբեր 2024
Իրականության խեղաթյուրում է, թե Հայաստանը երբևէ համաձայնվել է ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության սահմանափակումների․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Նա  նշել է, որ Հայաստանի իշխանությունները լիովին երաշխավորում են ՀՀ տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը։

 

«Այն բոլոր պնդումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբրև թե համաձայնվել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքի ենթակառուցվածքների անվտանգությունը, ընդամենը իրականության խեղաթյուրումներ են։ Ուզում եմ ավելացնել՝ խեղաթյուրումներ են նաև այն պնդումները, թե իբր Հայաստանը երբևէ համաձայնվել է ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության սահմանափակումների։ Նման բան երբեք չի եղել, դա իրականության ակնհայտ խեղաթյուրում է»,- ասել նա։