Հետևեք մեզ։

Լիբանանից հետո Իսրայելի աչքը թուրքական հողերի վրա է լինելու. Էրդողան

17:21, 01 հոկտեմբեր 2024
Լիբանանից հետո Իսրայելի աչքը թուրքական հողերի վրա է լինելու. Էրդողան

Վաղ թե ուշ Իսրայելին անպայման կկանգնեցնեն։ Այս մասին այսօր խորհրդարանի նոր նստաշրջանի բացման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

Նրա խոսքով՝ Նեթանյահուի կառավարությունը թիրախ է տեսնում Թուրքիային։

 

Նախազգուշացնելով Իսրայելին՝ Էրդողանը ընդգծել է, որ «Լիբանանի վրա ցամաքային հարձակման արդյունքները նման չեն լինի անցյալի ներխուժմանը»։

Էրդողանը հավելել է, որ  Պաղեստինից և Լիբանանից հետո Իսրայելի աչքը թուրքական հողերի վրա է լինելու։

«Թուրքիան կշարունակի կանգնել Իսրայելի առջև, ինչ գնով էլ լինի», - հավելել է Էրդողանը։