Գիշերը Փարիզ-Երևան չվերթն իրականացնող և հայկական ավիաընկերության համար Թուրքիայի կողմից օդային տարածքը փակելու պատճառով Քիշնևում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռը վերադարձել է Երևան։
Ինչպես հայտնել էր Hayastan.news-ը, Թուրքիան առանց նախապես զգուշացնելու հայկական ավիափոխադրողի համար փակել էր օդային սահմանը ինչի հետևանքով Փարիզ֊Երևան չվերթը սպասարկող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Քիշնևում։