ԱՄՆ-ն պատրաստվում է Մերձավոր Արևելք ուղարկել կործանիչների և գրոհային ինքնաթիռների երեք լրացուցիչ էսկադրիլիա։ Այդ մասին հայտնում է Air Force and Space Magazine-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում։
Խոսքը վերաբերում է F-16 Fighting Falcon և F-15E Strike Eagle կործանիչների երկու էսկադրիլիաների, ինչպես նաև A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռների մեկ էսկադրիլիայի։ ԱՄՆ-ն նաև որոշել է երկարաձգել արդեն Մերձավոր Արևելքում գտնվող ավիացիոն ստորաբաժանումների տեղակայման ժամկետները՝ տարածաշրջանում կործանիչների և գրոհային ինքնաթիռների ընդհանուր թիվը մեծացնելու համար։
Պենտագոնը նաև կարգադրել է պահպանել տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի Abraham Lincoln ավիակրի, ԱՄՆ ռազմածովային ուժերի Wasp դեսանտային նավի, ինչպես նաև F-22, F-15E, F-16 կործանիչների և A-10 գրոհային ինքնաթիռների ներկայությունը: