Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի՝ Մինասյանի նշանակած կադրերից է, որի դեմ ՔՊ-ում կարելի է ասել մարտնչում էին նշանակման օրից։ Այս մասին հայտնել է hraparak.am-ը։
Գրիգորյանը սերտ կապեր ունի նախկինների հետ, բացի այդ ասում էին կոմպետենտ չէ այդ պաշտոնի համար, բանտերը դարձրել էր մշակութային կենտրոններ, ազատել բանիմաց կադրերին՝ փոխարինել յուրայիններով։ Գրիգորյանը այդ պաշտոնում նշանակվել է 2023-ի դեկտեմբերին՝ Փաշինյանի որոշմամբ։