Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է Եվրասիական միությունում սահմանել դրամաշնորհներ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ոլորտում կոոպերացիոն նախագծերի համար:
Այս մասին նա հայտարարել է Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Միշուստինը հիշեցրել է, որ անցյալ տարի՝ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության ընթացքում, ընդունվել է արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի աջակցության ծրագիր, և շուտով սպասվում է արտոնյալ ֆինանսավորման հատկացում դրանցից առաջինի համար: