Հետևեք մեզ։

Թուրքիան Իսրայելի թիրախի տակ գտնվող երկրներից մեկն է. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

19:23, 01 հոկտեմբեր 2024
Թուրքիան Իսրայելի թիրախի տակ գտնվող երկրներից մեկն է. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է Իսրայելի գործողություններին։ Նա մասնավորապես նշել է, որ Իսրայելի` սահմաններ չճանաչող դիրքորոշումը սպառնում է տարածաշրջանին։

 

«Ակնհայտ է, որ աշխարհակարգը դուրս է եկել գծերից և հղի է նոր կոնֆլիկատային միջավայրերով։ Իսրայելի թիրախի տակ գտնվող երկրներից մեկն էլ Թուրքիան է։ Գազայի հարցի սկզբից մինչ օրս մենք, որպես պետություն ու ազգ, գործադրել ենք բոլոր ջանքերը՝ խաղաղ միջավայր ստեղծելու համար։ Մենք աշխատում ենք Գազայում խաղաղության համար»,- նշել է Քուրթուլմուշը։

 

Նա նաև հավելել է, որ Պաղեստինի հարցը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ընդհանուր գործն է և նոր աշխարհում Թուրքիայի կարևորությունն ամեն պահ մեծանում  է։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն Իսրայելի դեմ պայքարելու է բոլոր ոլորտներում։