Հետևեք մեզ։

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

20:15, 01 հոկտեմբեր 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`  

Հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Հոկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։