Հետևեք մեզ։

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին

20:31, 01 հոկտեմբեր 2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

 

«Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության, մշակութային սերտ առնչությունների վրա խարսխված հարաբերությունների շարունակական զարգացումը:

 

Բարձր գնահատելով մեր երկրների միջև սերտ հարաբերությունները՝ վստահ եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի կբարձրացնենք փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում: