Հետևեք մեզ։

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ ազատելու Բաքվում պահվող հայերին

20:48, 01 հոկտեմբեր 2024
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ ազատելու Բաքվում պահվող հայերին

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին ուղղված հայտարարությունների ժամին ԵԽԽվ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կոչ է արել  նրան ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ հասնելու Բաքվում գտնվող բանտարկյալների ազատ արձակմանը մինչև COP 29-ը։

 

«Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում հրապարակայնորեն գնահատել է որպես ցեղասպանություն։

 

Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է առել «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջան։ Իլհամ Ալիևը հրապարակավ խոստանում է իր քաղաքացիներին, որ նրանք ապրելու են Հայաստանի տարածքներում՝ անվանելով դրանք Արևմտյան Ադրբեջան։

 

Հայ բանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը, շարունակում են կալանքի տակ մնալ Բաքվում։Այս ամենից հետո Ադրբեջանը հյուրընկալում է COP29-ը «COP-ը՝ հանուն խաղաղության» քողի ներքո։

 

Պարոն գլխավոր քարտուղար, ես այսօր կոչ եմ անում Ձեզ ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ հասնելու Բաքվում գտնվող բանտարկյալների ազատ արձակմանը մինչև COP 29-ը»,-նշել է Արմեն Գևորգյանը։