Հետևեք մեզ։

Լեհաստանը կկրճատի Բեյրութում իր դեսպանատան աշխատակազմի թիվը

20:58, 01 հոկտեմբեր 2024
Լեհաստանը կկրճատի Բեյրութում իր դեսպանատան աշխատակազմի թիվը

Լեհաստանը Լիբանանի մայրաքաղաքում կսահմանափակի իր դեսպանատան աշխատակազմի թիվը, հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը։

 

Ըստ նրա՝ կառավարությունը փոխադրամիջոց կտրամդրի Լեհաստանի այն քաղաքացիների համար, ովքեր կցանկանան լքել Լիբանանի տարածքը, հաղորդում է Al Jazeera-ն։

 

«Որոշում է ընդունվել սահմանափակել Բեյրութում մեր դեսպանատան աշխատակազմը»,- լրագրողներին հայտնել է մամուլի քարտուղար Պավել Վրոնսկին։- Հիմնականում դրանք դիվանագետների ընտանիքներ են։ Մենք կփորձենք պահել անհրաժեշտ մարդկանց, իսկ նրանք, ում ներկայությունը խիստ անհրաժեշտ չէ, կվերադառնան Լեհաստան»,- հավելել է նա։