Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները։ Նշվում է շուրջ 100 բալիստիկ և թևավոր հրթիռի մասին։
Խաղաղ բնակիչները շտապում են ապաստարաններ ամբողջ երկրում։
ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա։
Նշվում է, որ իսրայելական հակաօդային պաշտպանության ազդանշաններն իսկույն հնչել են, երբ իրանական հրթիռները թիրախավորել են Իսրայելի կենտրոնական և հարավային հատվածները։
Ըստ իսրայելական զինվորականների՝ ապրիլից ի վեր սա Թեհրանի առաջին ուղիղ հարձակումն է հրեական պետության վրա: