Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբանանում ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի հրեական պետության կողմից իրականացված նախկին օկուպացիաների հետևանքներին։ Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ես շատ հստակ զգուշացնում եմ Իսրայելին, որ Լիբանանում ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի նրա նախկին օկուպացիայի հետևանքներին։ Լիբանանի պաշտպանությունը նույնը չէ, ինչ Գազայի պաշտպանությունը, որը մեկուսացված և կտրված է ամբողջ աշխարհից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային մեծ ժողովում: