The Jerusalem Post թերթի տվյալներով, Իրանի կողմից Իսրայելի տարածք է արձակվել մոտ 500 հրթիռ:
Al Arabiya հեռուստաալիքը հաղորդում է, որ Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները մտել են Հորդանանի օդային տարածք: Ըստ հեռուստաալիքի՝ մի քանի հրթիռ է խոցվել Հորդանանի երկնքում:
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին նախապես հայտնել էր, որ իսրայելական զինվորականները ԱՄՆ-ից տեղեկատվություն են ստացել Իրանի կողմից Իսրայելի դեմ հնարավոր հարձակման նախապատրաստության մասին:
Նա ավելացրել է, որ Իրանի հարվածը Իսրայելի դեմ «հետևանքներ կունենա», իսրայելական բանակը պատրաստ է ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական գործողությունների:
Իսրայելի կենտրոնական մասի, այդ թվում՝ Թել Ավիվի բնակիչներին հանձնարարվել է մնալ ապաստարաններում: