Հետևեք մեզ։

Ավտովթար է տեղի ունեցել Այնթափում . տուժածին տեղի ուժերով տեղափոխել են բժշկական կենտրոն (լուսանկարներ)

14:53, 30 ապրիլ 2023
Ավտովթար է տեղի ունեցել Այնթափում . տուժածին տեղի ուժերով տեղափոխել են բժշկական կենտրոն (լուսանկարներ)

Ապրիլի 30-ին, ժամը 12։37-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի Արտաշատյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։ 

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։