Իրանական հրթիռների առնվազն 80%-ը թիրախներ է խոցել Իսրայելի վրա հարձակումների առաջին ալիքի ժամանակ. հայտնում է Fars գործակալությունը։
Հրթիռներից մի քանիսը հարվածել են Գազայի հատվածի Նեցարիմ շրջանին՝ խոցելով մեծ թվով իսրայելական տանկեր, գրում են լրատվամիջոցները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որ հարվածել են Միջերկրական ծովում գտնվող ռազմաբազային։
Իրանն Իսրայելի վրա հարձակումից անմիջապես առաջ դիվանագիտական ուղիներով զգուշացրել է ԱՄՆ-ին. հայտնում է Reuters-ը։