Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումն անվանել է «ուժեղ ուղերձ»:
«Մենք ընդգծում ենք, որ իրանական այս պատվաբեր հարվածը ուժեղ ուղերձ է հղում սիոնիստ թշնամուն և նրա ֆաշիստական կառավարությանը»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ ամբողջ Իսրայելում հնչել են ազդանշաններ։ Իրանը մոտ 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է Jerusalem Post-ը։