Մեր հարձակումը Իսրայելի վրա արվել է մեր շահերի և քաղաքացիների պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեցեշքիանը։
«Նեթանյահուն պետք է իմանա, որ մենք պատերազմ չենք ուզում, բայց ոչ մի սպառնալիքի դեմ չենք լռելու: Սա մեր ուժի մի մասն է»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Իսրայելի Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ ամբողջ Իսրայելում հնչել են ազդանշաններ։ Իրանը մոտ 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է Jerusalem Post-ը։