Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ չի ցանկանում հակամարտության հետագա սրացում, սակայն ընդգծել է, որ Թեհրանի հարձակումը պետք է հետևանքներ ունենա։
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է էլ ավելի ուժեղացնել Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը՝ որպես Իսրայելի վրա հարձակման հնարավոր հետևանք։
«Մենք չենք ցանկանում, որ այդ հակամարտությունը շարունակի սրվել։ Այնուամենայնիվ, մենք հստակ հասկացրել ենք, որ այդ հարձակման համար պետք է հետևանքներ լինեն», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ ճեպազրույցի ժամանակ։