Հետևեք մեզ։

Պատասխանը ցավոտ է լինելու. Իսրայելի արձագանքն Իրանի հարձակմանը

08:05, 02 հոկտեմբեր 2024
Պատասխանը ցավոտ է լինելու. Իսրայելի արձագանքն Իրանի հարձակմանը

Իսրայելն Իրանին նախազգուշացրել է, որ կպատասխանի ցանկացած հարձակման և ուղիղ հարվածներ կհասցնի իրանական միջուկային կամ նավթային օբյեկտներին, գրում է Wall Street Journal-ը։

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչն Իրանը կոչել է «ահաբեկիչ-պետություն», որն Իսրայելի վրա հարձակմամբ ցույց տվեց իր «իրական դեմքը»։ Նրա խոսքով՝ հարձակմանը իսրայելական պատասխանը ցավոտ է լինելու։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է․

«Իրանը մեծ սխալ գործեց՝ հարձակվելով Իսրայելի վրա, և դրա համար պատասխան կտա»։