Հետևեք մեզ։

Աննա Վարդապետյանն ու Վահե Ղազարյանը ՔՊ-ին բացատրություն կտան. «Հրապարակ»

08:48, 02 հոկտեմբեր 2024
Աննա Վարդապետյանն ու Վահե Ղազարյանը ՔՊ-ին բացատրություն կտան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. 

Խորհրդարանի իշխող խմբակցությունը պատրաստվում է հաշվետվություն պահանջել ուժային որոշ կառույցների ղեկավարներից՝ Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում հանցավորության դեմ պայքարի եւ բարեփոխումների ձախողման համար։ Բանն այն է, որ չնայած թմբկահարվող բարեփոխումներին, երկրում հանցագործությունների, մասնավորապես՝ թմրանյութերի իրացման աննախադեպ աճ է նկատվում։ Այս նպատակով քննարկում են հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումներ անցկացնելու հարցը, որին հրավիրելու են նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանին»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: