Իսրայելը առաջիկա օրերին կարող է հարվածներ հասցնել Իրանի նավթային և այլ ռազմավարական օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռային հարվածների, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելական պաշտոնյաներին։
«Իսրայելի պաշտոնյաները... ասում են, որ Իսրայելը մի քանի օրվա ընթացքում «զգալի պատասխան հարված» կհասցնի հրթիռային հարձակմանը, որը կարող է թիրախավորել նավթի արդյունահանման օբյեկտները և այլ ռազմավարական օբյեկտները...
Եթե դա տեղի ունենա, իսրայելցի պաշտոնյաներն ասում են, որ կդիտարկվեն բոլոր տարբերակները, այդ թվում՝ հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին»,- գրում է աղբյուրը։
Ըստ Axios-ի՝ Իսրայելը կոնկրետ պատասխան քայլերի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել, քանի որ երկիրը ցանկանում է դրանք համաձայնեցնել ԱՄՆ-ի հետ։