Ադրբեջան պետությունը պատրաստ է կարճ ժամանակում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Ալի Նաղիևը։
«Պաշտոնական Երևանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը և այլ ազգային օրենսդրական ակտերը, որոնք նախատեսում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Այսօր կնքված խաղաղության պայմանագիրը պետք է ամբողջությամբ բացառի որևէ տարածքային պահանջ երբևէ»,-ասել է նա։