Հետևեք մեզ։

Բռնի տեղահանված արցախցիների՝ ՀՀ-ում կենսապայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով չի ստեղծվի, ՔՊ-ն դեմ է

10:41, 02 հոկտեմբեր 2024
Բռնի տեղահանված արցախցիների՝ ՀՀ-ում կենսապայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով չի ստեղծվի, ՔՊ-ն դեմ է

Բռնի տեղահանված ու ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով չի ստեղծվի։

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ փաստարկները բավարար չէին և իրենք այսօր դեմ են քվեարկում խորհրդարական ընդդիմության ներկայացրած նախաձեռնությանը։