2023 թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից «Հայկազով» տեղանքում գտնվող զորամասի վառելիքի պահեստի պայթյունը խլեց 219 հոգու կյանք, 22-ն անհետ կորած են, վիրավորվել է ավելի քան 290 մարդ, գրում է «Հետքը»։
Վառելիքի պահեստի պայթյունից մեկ տարի անց Երևանի Հերացու դիահերձարանում (ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոն) 3 չնույնականացված դիակ կա։ Եվս 22 մարդու ճակատագիր անհայտ է։
Անհետ կորածների հարազատները մեկ տարի շարունակ դիմում են Արցախի ու Հայաստանի իշխանություններին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ պահանջելով քայլեր ձեռնարկել՝ իրենց հարազատների ճակատագիրը պարզելու համար։
Նրանցից շատերը ապրում են չմարող հույսով, որ իրենց հարազատները թեկուզ ամենադժվար պայմաններում՝ ադրբեջանական գերության մեջ են։ Ոմանք էլ, պատկերացնելով, թե ինչ ծանր կարող է լինել դա, մտածում են, որ իրենց հարազատները չկան։ Բոլորն ակնկալում են պայթյունի վայր վերադառնալու հնարավորություն՝ թեկուզ իրենց ազգականի մասունքները գտնելու հույսով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։