Դոնի Ռոստովում ծնողները սպանել են 8-ամսական երեխային և փորձել թաքցնել հետքերը։
Vesti.ru-ի փոխանցմամբ` Քննչական կոմիտեն հրապարակել է հարազատ երեխային սպանելու մեջ կասկածվող ամուսիններին ձերբակալելու կադրերը։ Երկուսն էլ ձերբակալված են, կատարվում է հետաքննություն։
Հետաքննությունը պարզել է, որ երեխայի մայրը ոստիկանությանը հայտնել է, թե իրենց երեխան կորել է։ Սակայն իրավապահները ընտանիքի բնակարանում դիի մասնատված մնացորդներ են հայտնաբերել։
Ըստ քննիչների՝ ծնողները մահացու վնասվածք են հասցրել երեխային, փորձել են կորցնել հետքերը, թաքցնել մարմինը և պատմություն են հորինել առևանգման մասին։
Իրավապահների հրապարակած կադրերն` այստեղ