Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը տեղյակ չի եղել Իսրայելի վրա հարձակման մասին նախքան հարվածների սկսվելը, գրում է New York Times-ը։
Հրատարակության տվյալներով՝ հարվածներն իրականացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը, այլ ոչ թե իրանական բանակը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վաղուց դուրս է եկել Իրանի ղեկավարության վերահսկողությունից և վարում է իր քաղաքականությունը՝ հաշվի չառնելով Իրանի շահերը»,-ասված է աղբյուրի հրապարակման մեջ։