Տարածաշրջանի խնդիրների հիմքում ընկած են ԱՄՆ-ը և որոշ եվրոպական երկրներ։ Իրանի գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին այս մասին ասել է Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո իր առաջին ուղերձում։
Խամենեին ասել է, որ երբ տարածաշրջանն ազատվի ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից, պատերազմներն ամբողջությամբ կդադարեն.
Իրանի գերագույն առաջնորդը նաև ընդգծել է, որ եթե Իսրայելը որևէ սխալ թույլ տա, ապա ավելի ուժեղ և կործանարար պատասխան կստանա։
«Սեյյեդ Հասան Նասրուլլահի կորուստը փոքր միջադեպ չէ, այն մեզ շատ տխրեցրեց»,- հավելել է Խամենեին։