Ես չեմ կարող վստահություն հայտնել Ադրբեջանի խաղաղ նպատակների վերաբերյալ։ Այս մասին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը ստորագրելու քաղաքական կամք։ Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի տարածքների նկատմամբ։ Ես օրինակ կարող եմ բերել. Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը և հասկանում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը»,-ասել է նա։
Նա նշել է, որ ոչ կառավարությունը, ոչ էլ ինքը չի կարող վստահություն հայտնել Ադրբեջանի խաղաղ նպատակների մասին։