Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել։
Այս մասին ասել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։
Արտգործնախարարը դատապարտել է Գուտերեշի հայտարարությունը Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումից հետո և հայտարարել, որ իրենք որոշել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին անցանկալի անձ հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր։
«Ամեն ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իրանի հարձակումն Իսրայելի վրա, արժանի չէ ոտք դնելու Իսրայելի հողի վրա։ Սա հակաիսրայելական գլխավոր քարտուղար է, ով աջակցում է ահաբեկիչներին, ագրեսորներին և մարդասպաններին»,- ասել է Կացը։