Հետևեք մեզ։

Ղարաբաղում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցի շուրջ աշխատանք է տարվում քաղաքական մակարդակով․ ՌԴ ԱԳՆ

14:51, 02 հոկտեմբեր 2024
Ղարաբաղում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցի շուրջ աշխատանք է տարվում քաղաքական մակարդակով․ ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանում Ռուսաստանի նոր օտարերկրյա ներկայացուցչություններ բացելու հարցի շուրջ աշխատանք է տարվում քաղաքական մակարդակով։

 

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական բաժնի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։

 

Պատասխանելով Ղարաբաղում հյուպատոսություն բացելու վերաբերյալ հարցին՝ Կլիմովը նշել է, որ այս հարցի շուրջ ներկայումս աշխատանք է տարվում քաղաքական մակարդակով։

 

«Քանի որ ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանագրերը կնքված են, ԱԳՆ հյուպատոսական վարչությունը կմիանա դրանց հետ կապված գործնական քայլերի իրականացմանը»,- ընդգծել է ռուս դիվանագետը։