Կիպրոսում Իսրայելի դեսպանի առևանգում չի եղել, այդ ամենը կեղծ լուրեր են։ Այս մասին ասել է ինքը՝ դեսպան Օրեն Անոլիկը X-ի իր օգտահաշվում հանրությանն ուղղված տեսաուղերձում։
«Լսել եմ, որ իմ մասին կեղծ լուրեր են պտտվում։ Վստահեցնեմ, որ լավ եմ։ Թվում է, թե ինչ-որ մեկը շատ կրեատիվ միջոց է մտածել՝ ստիպելու ամբողջ աշխարհին զանգահարել ինձ, հաղորդագրություն գրել և շնորհավորել հրեական Նոր տարին»,- ուղերձում ասել է դեսպանը:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Կիպրոսում Իսրայելի դեսպանին և նրա երկու ուղեկիցներին առևանգել են ափին և տեղափոխել անհայտ ուղղությամբ։ «Նրանց հետ կապը մի քանի ժամով կորել էր։ Կիպրոսի անվտանգության ծառայությունը հաստատել է առևանգումը»,- նշվում է զեկույցում։
Տեսաուղերձը՝ այստեղ։