Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից՝ արձագանքելով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը ազատման դիմում է գրել։
«Պարոն Գրիգորյանն այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները»,- ասացին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։