Նախիջևանի քրեակատարողական ծառայության նախկին պետին զրկել են գեներալ-մայորի կոչումից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանի համաձայն՝ Թոֆիգ Էթիբար օղլու Հասանովը զրկվել է արդարադատության գեներալ-մայորի բարձր հատուկ կոչումից և «Հանուն հայրենիքի» մեդալից։
Հիշեցնենք, որ Նախիջևանի քրեակատարողական ծառայության նախկին պետ Թոֆիգ Հասանովը ձերբակալվել էր 2023 թվականի հունվարին՝ Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով։
Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու համար։ Նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։