Հետևեք մեզ։

Ընդդիմադիր պատգամավորներին չի թույլատրվում ծանոթանալ խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներին, դատական հայց է պատրաստվում այդ մասով․ Արծվիկ Մինասյան

16:48, 02 հոկտեմբեր 2024
Ընդդիմադիր պատգամավորներին չի թույլատրվում ծանոթանալ խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներին, դատական հայց է պատրաստվում այդ մասով․ Արծվիկ Մինասյան


Անհասկանալի է՝ ինչով է պայմանավորված արգելքը, որով ընդդիմադիր պատգամավորներին չի թույլատրվում ծանոթանալ խաղաղության պայմանագրի 13 հոդվածներին, եթե դրանք հրապարակված են։

Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ նա բազմիցս խոսել է խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածների մասին, այդ թվում՝ ՄԱԿ-ում։

«Դատական հայց է պատրաստվում այդ մասով»,- ասաց Մինասյանը։