Հետևեք մեզ։

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված դիվանագիտական կոռեկտության խնդիր կա. Նիկոլ Փաշինյան

16:53, 02 հոկտեմբեր 2024
Խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված դիվանագիտական կոռեկտության խնդիր կա. Նիկոլ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված դիվանագիտական կոռեկտության խնդիր կա։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինչու չի հրապարակում խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը, ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

«Այդ կետերին տարբեր առիթներով անդրադարձել եմ, գաղտնիքի խնդիր չկա, դիվանագիտության կոռեկտության խնդիր կա»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ փաստաթուղթը երկու շահառու կողմ ունի։

 

Փաշինյանը նշեց, որ հայեցակարգային առումով ժողովրդին պայմանագրի բովանդակությունը բացահայտված է։