Իմ անձնական որոշմամբ հնարավորությունը տվել եմ, որ դուք ծանոթանաք այդ փաստաթղթերին, դրանց ծանոթացել եք, հետո սոցցանցերում դրանց հետ կապ չունեցող գրառումներ եք արել, ես էլ արգելել եմ, լավ եմ արել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչու հնարավորություն չի տրվում ընդդիմադիրներին և հանրությանը ծանոթանալ խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 կետերին։
«Ես էլ արգելել եմ, լավ եմ արել: Տեքստը կարդաք, գաք տեքստի մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ սուսուփուս նստե՞նք: Ո՞րն է տրամաբանությունը։ Դատի եք տվել, լավ եք արել»,-ասաց Փաշինյանը։