Հետևեք մեզ։

Ստեղծվելու է հայ-ադրբեջանական հանձնաժողով․ այն կվերահսկի խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը

17:15, 02 հոկտեմբեր 2024
Ստեղծվելու է հայ-ադրբեջանական հանձնաժողով․ այն կվերահսկի խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը

 

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստեղծվելու է հայ-ադրբեջանական հանձնաժողով, որը մոնիթորինգի է ենթարկելու խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը։

 

Նիկոլ Փաշինյանը նշեց համաձայնագրում խոսք է գնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։

 

«Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա»,-ասաց Փաշինյանը։