Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Վարշավայում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Այս մասին «X» սոցցանցի իր օգտահաշվում գրառման մեջ հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։
«Ես հանդիպեցի Հայաստանի արտաքին գործերի նախարարին: Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին Խաղաղության բանաձևին աջակցելու համար: Մենք գնահատեցինք այս տարվա մեր քաղաքական խորհրդակցությունները և քննարկեցինք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները», - գրել է Սիբիգան:
Անդրեյ Սիբիգան նաև հրավիրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին այցելել Ուկրաինա։