Հետևեք մեզ։

Զինծառայող մեղադրյալներին ազատել են պատասխանատվությունից

17:53, 02 հոկտեմբեր 2024
Զինծառայող մեղադրյալներին ազատել են պատասխանատվությունից

Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որի համաձայն զինվորական ծառայություն անցնող մեղադրյալները կազատվեն քրեական պատասխանատվությունից:

 

Մեղադրյալները, ովքեր զորակոչով կամ պայմանագրով ծառայում են, պետք է ազատվեն պատասխանատվությունից դատավարության փուլում:

 

Բացի այդ, փաստաթղթի գործողությունը տարածվում է նաև դատապարտյալների վրա, որոնց դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել:

 

Նախագահը նաև ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս զինվորական ծառայության պայմանագրեր կնքել մեղադրյալների հետ դատավարության փուլում՝ զորահավաքի, ռազմական դրության և պատերազմի ժամանակ: