Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցաշարի դասական պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի`7:7 հաշվով: ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Յան Նեպոմնյաշչին և Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենը չեմպիոնական տիտղոսը վիճարկեցին թայ-բրեյքում, որն ավարտվել է Լիժենի հաղթանակով։