Հետևեք մեզ։

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մշակվում է քաղաքական մակարդակով. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

18:32, 02 հոկտեմբեր 2024
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մշակվում է քաղաքական մակարդակով. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Ադրբեջանի տարածքում» Ռուսաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման մասին հարցը ներկայում մշակվում է քաղաքական մակարդակով։

 

Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Ալեքսեյ Կլիմովը՝ պատասխանելով հարցին, թե երբ է բացվելու նոր գլխավոր հյուպատոսությունը եւ արդյո՞ք այն բացվելու է Ղարաբաղում։

«Ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանավորվածությունների ձեւակերպմանը զուգընթաց՝ հյուպատոսական վարչությունը կմիանա դրա հետ կապված գործնական քայլերի իրականացմանը»,- ասել է Կլիմովը։