44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել:
Նման տեսակետ հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում:
«44–օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել՝ ընդ որում՝ իմանալով են դրա մեջ եղել, այդ թվում՝ ցավոք սրտի, բարձրաստիճան զինվորականներ»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով ընթացող քրեական գործերի, քննությունների մասին:
«Ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած դրա կես ինֆորմացիան էլ չունի: Դա եղել է պատերազմ՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ոչնչացնելու համար»,- ասաց վարչապետը: