Հետևեք մեզ։

Հուսով եմ՝ կգա ժամանակ, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում երրորդն ավելորդ կլինի. Զախարովա

18:45, 02 հոկտեմբեր 2024
Հուսով եմ՝ կգա ժամանակ, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում երրորդն ավելորդ կլինի. Զախարովա

Չեմ տեսել պաշտոնական Բաքվի հայտարարություն, որում ասվում է, որ ՀԱՊԿ-ն սպառնում է Հայաստանի անվտանգությանը. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարությունը, որի համաձայն՝ «Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը»: 

«Հուսով եմ՝ կգա ժամանակ, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում երրորդն ավելորդ կլինի։ Ինչ վերաբերում է չեզոքության մասին Հաջիևի հայտարարությանը, ՀԱՊԿ-ն ռազմական դաշինք չէ, այլ կազմակերպություն, որը միավորում է երկրներին և ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Դա ՆԱՏՕ չէ»,-ասել է Զախարովան։