Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի է ունենում տարածաշրջանում լարվածության աաճի ֆոնին, հայտնում է IRNA գործակալությունը։
«Այսօր կմեկնեմ Կատար»,- ասել է Իրանի նախագահը՝ կառավարության շենքից դուրս գալիս պատասխանելով իրանական լրատվամիջոցների հարցերին։
Այցի մասին ավելի մանրամասն տեղեկություն հաղորդելու խնդրանքին ի պատասխան՝ Իրանի նախագահը կատակել է․«Թույլ տվեք նախ տեղ հասնել, իսկ հետո՝ կտեսնենք»։