«44-օրյա պատերազմը սցենարով գնացած է եղել, այդ սցենարը Հայաստանում չի գրվել: Սակայն Հայաստանում որոշ մարդիկ մասնակցել են այդ ծրագրին և գիտեին, թե ինչ է սպասվում»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Վարչապետի խոսքով՝ իր նշած մարդկանց թվում են նաև բարձրաստիճան զինվորականներ.
«Հիմա քրեական գործեր կան, հույս ունեմ՝ տրամաբանական ավարտին կհասնի։ Մենք այսօր քրեական դատավարության ոլորտում այնքան խնդիրներ ունենք, ինձ պետք չէ որևէ քրեական գործի մասին որևէ նյութ, որ ես իմ հետևություններն անեմ, քանի որ ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, ամբողջ իրավական համակարգը դրա կես ինֆորմացիան էլ չունի»: