ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից Հայաստանին տրամադրվող դրամական օգնության աճը հաստատում է արևմտյան երկրների ապակայունացնող քաղաքականությունը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դժվար է անտեսել հարևան երկրների և այլ պետությունների այս միտումները, որտեղ նման փորձեր արդեն իսկ իրականացվել են։ Դրանք կարող են խուսափել միայն նրանք, ովքեր առաջնորդվում են ազգային շահերով, գիտեն պատմությունը և չեն զբաղվում քաղաքական PR-ով, այլ իսկապես մտածում են իրենց երկրի և ժողովրդի մասին»,- հավելել է Զախարովան։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ USAID-ը որոշել է ավելի քան երկու անգամ ավելացնել Հայաստանին տրամադրվող դրամական օգնությունը՝ 120 միլիոն դոլարից հասցնելով 250 միլիոն դոլարի: