Մենք անհավանական հանդիպում հաղթեցինք, դա մեզ վստահություն կհաղորդի: «Լացիոն» ուժեղ թիմ է, բայց մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք պայքարել մինչև վերջ։
Այս մասին ասել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ տարած 3։1 հաշվով տարած հաղթանակը։
Անդրադառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Միլանի» հետ սպասվող հանդիպմանը, Մխիթարյանն ասել է․ «Առջևում ևս երկու հանդիպում կա, իսկ հետո կմտածենք «Միլանի» հետ հանդիպման մասին։ Դժվար խաղեր են լինելու, բայց մենք ամեն ինչ կանենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Միլան»-«Ինտեր» առաջին հանդիպումը կկայանա մայիսի 10-ին։