Հետևեք մեզ։

«Գնացել ենք այդ հիմքերի հետևից և չենք գտել այդ հիմքերը». Փաշինյան

19:11, 02 հոկտեմբեր 2024
«Գնացել ենք այդ հիմքերի հետևից և չենք գտել այդ հիմքերը». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Կիրանցի բնակիչներին սեփականության վկայականներ տալու հիմքեր չեն գտել։

 

ԱԺ նիստում Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ Կիրանցի բնակիչներն ունեն սեփականության վկայականներ։

 

«Այդ վկայականները տրված էր ՀՀ անունից և նրանք՝ որպես սեփականատեր իրավունք ունեին տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու։ Կապ չունի, որ նույնիսկ, եթե փոխհատուցում եք տվել մարդկանց, դա ՀՀ իրավազորության ներքո գտնվող հող է։ Կա հստակ սեփականություն՝ ՀՀ իրավազորության ներքո, ձեր գործողությունը, որը կատարել եք, ինչ է՝ հանցագործություն է, ապաշնորհություն է, ինչ է»,- ասաց Մինասյանը։

 

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե սահմանազատման գործընթացում ծագել են սեփականության վկայականների հարցեր, պետք է հասկանալ՝ սեփականության վկայականի հիմքերը որոնք են, ինչ հիմքեր են։

 

«Գնացել ենք այդ հիմքերի հետևից և չենք գտել այդ հիմքերը։ Այդ սեփականության վկայականներ տալու առիթն ուղարկվել է իրավապահներին, որ պարզեն՝ ինչպես է, որ հիմքը չկա, վկայականը՝ կա, գուցե որոշ պաշտոնյաներ չարաշահում են թույլ տվել, քննություն կլինի՝ կասենք»,- ասաց Փաշինյանը։